Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կենաց ասեն, լոզունգ հորինեն ու անցնեն առաջ

Կենաց ասեն, լոզունգ հորինեն ու անցնեն առաջ
05.09.2023 | 12:59

ՆԱՏՕ-ի ինչ-որ պաշտոնյա խոսել է ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին։

Բա ախր, ո՞նց չասես` տո տառականի ձագ, դու էդքան քաշ ունե՞ս, որ կարողանաս Հայաստանը դարձնել ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պիտի համաձայնություն տան դրա համար, հո մենակ քո ասելով չի՞։

Իսկ ի՞նչ կուզենա Թուրքիան դրա դիմաց՝ մեկը հարցրե՞լ է։ Իհարկե չի հարցրել, ինչու՞ դժվար հարցեր տան։

Կենաց ասեն, լոզունգ հորինեն ու անցնեն առաջ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ